Կլինիկակական հոգեբանության և հոգեթերապիայի դեպարտամենտ
Կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի դեպարտամենտը նախագծում և կազմակերպում է տարաբնույթ, տարբեր մոդալությունների առկա և հեռավար ուսումնական և թրեյնինգային ծրագրեր կլինիկական հոգեբանությունից և հոգեթերապիայից` առաջնորդվելով Հոգեթերապիայի համաշխարհային խորհրդի և Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի կողմից ընդունված մասնագիտական սկզբունքներով և չափորոշիչներով: Ներկայումս, բացի կարճատև թրեյնինգային ծրագրերից, առկա են նաև երկու ուսումնական ամբողջական ծրագիր հոգեթերապիայից, որոնք ամբողջովին համապատասխանում են նշված մասնագիտական կառույցների չափանիշներին: Նախագծման փուլում են նաև երեք երկարատև թրեյնինգային ծրագիր` մարմնի դիսմորֆիկ խանգարման, ախտաբանական խաղամոլության և հոգետրավմայի կլինիկայի և հոգեթերապիայի վերաբերյալ:
Դեպարտամենտի ղեկավար` Արման Նորայրի Բեգոյան
Lրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զանգահարել մեզ մեր հիմնական կոնտակտներով: